Նախագահ Սարգսյանը հույս ունի, որ հայ-վրացական համագործակցությունն արդյունավետ կլինի
01/07/2013 19:18
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակի:
Ըստ աղբյուրի, երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում