Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերուն
01/07/2013 20:28
Կարդացեք նաև
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լրատվական ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբատյանը: «Այցը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Նրան տեղեկություններ են հաղորդվել իր ընտանիքի վիճակի մասին»,- ասաց նա:
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովը 2012թ. հուլիսի 26-ին՝ առավոտյան ժամը 6:00-ին, Թովուզի շրջանից հատելով ՀՀ սահմանը` ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին` սպիտակ դրոշը ձեռքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում