Հայ մրցավարները կսպասարկեն եվրոլիգայի երկու հանդիպում

Հայաստանի մրցավարների բրիգադը Սուրեն Բալիյանի գլխավորությամբ կսպասարկի Մալթայում «Հիբեռնիանս» եւ սերբական «Վոյվոդինա» ակումբների հանդիպումը: Եվրոլիգայի նախնական փուլի առաջին փուլի այս հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Սուրեն Բալիյանին այս խաղում կօգնեն գծային մրցավարներ Մեսրոպ Ղազարյանը եւ Վանիկ Սիմոնյանը:

Հուլիսի 11-ին Ֆինլանդիայում «Ինտեր»-ի եւ Ֆարերյան կղզիների «Վիկինգուր» թիմերի միջեւ կայանալիք Եվրոլիգայի առաջին հանդիպումը կսպասարկեն Հայաստանի մրցավարներ Անդրանիկ Արսենյանը՝ գլխավոր մրցավար, եւ գծային մրցավարներ Էրիկ Արեւշատյանը եւ Հովհաննես Ավագյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում