Մեկուսացված ու ինքնամեկուսացված շուրջ 31 աշխատակիցների թեստերի պատասխանը հայտնի է

Մեկուսացված ու ինքնամեկուսացված շուրջ 31 աշխատակիցների թեստերի պատասխանը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում վարակված աշխատակիցները երկուսն են: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:

Մեկուսացված ու ինքնամեկուսացված շուրջ 31 աշխատակիցների թեստերի պատասխանը բացասական է, իսկ վարակված երկու աշխատողների վիճակը լավ է, վարակի ընթացքը թեթև է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում