Վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով
02/07/2013 08:38
Նմանատիպ
ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը նախօրեին բոյկոտել է Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի’ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնակատարություններին մասնակցելու հրավերը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից միջոցառմանը մասնակցել են միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Ստեփանյանն ու Գրիգոր Գրիգորյանը’ Շերիֆը: Իսկ մյուսները, հատկապես ԲՀԿ-ի քաղաքական թիմը, միջոցառումներին չի մասնակցել վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով:
Բանն այն է, որ միջոցառումների մասնակից պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյան’ «զորահանդեսը ընդունողը», եղել է Տ. Սարգսյանը:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում