Կառավարվում է Ռոբերտ Քոչարյանը

«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թևակոխել են նոր, առավել լարված փուլ: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, թե իր «օֆշորային սկանդալի» պատմության թիկունքում կանգնած է Հ. Աբրահամյանը: Մատուցվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «տեղում չէ», քանի որ չի շտապում կենսագործել վարչապետին «ջրից չոր դուրս բերելու» «օպերացիան»:

Եվ որպեսզի ասվածն առավել արժեքավոր լինի, Տ. Սարգսյանը տարաբնույթ փաստարկներով փորձել է ապացուցել, թե այդ պաշտոնյաները, ինչպես և ՎՊ նախագահը, կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ առաջիկայում, բացի գլխավոր
դատախազից, փոխվի նաև ԱԺ նախագահը:

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում