«Հայռուսգազարդի» վնասների պատճառը

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հունիսի 30-ին’ կիրակի օրով «Հայռուսգազարդը» Երևանում բաժնետերերի ընդհանուր ժողով է անցկացրել և հաստատել ու հրապարակել է 2012 թվականի գործունեության հաշվետվությունը: Եվ ահա այդ հաշվետվության մեջ փոքրիկ, առաջին հայացքից աննշան մի տեղեկատվություն կա: Ըստ այդմ, 2012 թվականին «Հայռուսգազարդի» վնասը կազմել է 66 միլիարդ դրամ: Իսկ այս ցուցանիշի ետևում թաքնված է իշխանության ստախոսության ապացույցը:

Վերջին տարիներին «Հայռուսգագարդը» վնասներով է աշխատել: Օրինակ, 2010 թվականին այդ ընկերության վնասը կազմել է 11 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.4 միլիարդ ու հանկարծ պարզվում է, որ 2012 թվականին վնասը կազմել է 66 միլիարդ: Այդ ի՞նչ պատահեց Հայաստանի գազամատակարարման մոնոպոլիստին:

Այդ ի՞նչ պատճառով «Հայռուսգազարդի» վնասներն այդքան մեծացան՝ միանգամից 5-6 անգամ: Իսկ պատճառը շատ պարզ է: Ողջ 2012 թվականի ընթացքում «Հայռուսգազարդը» Ռուսաստանից ստացել է ավելի թանկ գազ, բայց ներքին սպառման գազի սակագինը մնացել է անփոփոխ: Իսկ եթե նույն ապրանքը գնում ես ավելի թանկ գնով, բայց վաճառքի գինը չես փոխում, վնասներ ես կուտակում: Հենց սա էլ տեղի է ունեցել «Հայռուսգազարդի» հետ»:

Շարունակությունը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում