Վահագն Գրիգորյանը կուսակցությո՞ւն է ստեղծում

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Աժ նախկին պատգամավոր, «Հայնավթամթերք»-ի նախկին ղեկավար Վահագն Գրիգորյանը մտադրություն ունի կուսակցություն ստեղծել: Այս տեղեկությունը թերթը փորձել է ճշտել պրն Գրիգորյանից:

«Նախատեսել էինք նաև հարցեր նախկինում նրա գլխավորած «1999 թվականի հոկտեմբերի 27-ի» գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաև ամբաստանյալների պահպանու¬թյունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ, որի առնչությամբ նա առայժմ չէր ցանկացել պարզաբանումներ ներկայացնել: Սակայն պրն Գրիգորյանը այս անգամ ևս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում