Միհրան Պողոսյանը կսպասի մինչեւ աշուն

«Հրապարակ»-ը գրում է. «Քիչ էր մնացել պաշտոն ստանայիք՝ ասացինք ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին: «Ո՞վ է ասում»: Չար լեզուները. հենա-հենա մաքսայինի պետ էիք դառնում: Մայիսին Ձեր գերատեսչությունում մասնակի հանձնում-ստանձնում էիք գրեթե սկսել: «Լրագրողների երևակայությունը չափ ու սահման չունի, դո՞ւք եք նման բաները որոշում»: Մեկ-մեկ կարծես’ այո: «Չէ, դուք չեք որոշում, որոշում է երկրի նախագահը»: Ե՞րբ. ասում են’ աշնանը որոշելու է: «Երբ որ կասի: Հիմա աշխատում ենք»: Փաստորեն, պայմանավորվածություն կա, Դուք էլ սպասում եք: «Չէ-չէ, աշխատում ենք»»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում