Սուրիկ Խաչատրյանի ավազակախմբի անդամները խոստանում են
Նմանատիպ
Գորիսյան հայտնի դեպքերից հետո նախկին մարզպետի ավազակախմբի տխրահռչակ անդամները սկսել են քաղաքում լուրեր տարածել, թե իբր մեկ ամսից իրենք վերադառնալու են ու պատժելու են նրանց, ովքեր հանդգնել են դեմ արտահայտվել «սյունյաց իշխանին»’ սեփական կարծիքը տեղի ունեցածի մասին բարձրաձայնելով։ Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Բնականաբար, Լիցկայի կամակատարների գործելաոճին ծանոթ մարդիկ օրինաչափ կհամարեն վերջիններիս այս հոխորտանքը։
Սրանք լկտիաբար ուզում են հավատացնել, թե Սյունիքում կան մարդիկ, ովքեր կողմ են նախկին մարզպետ կարծում եմ’ «ավազակապետ» բառը նրան ավելի կսազեր։ Սուրեն Խաչատրյանի վերադարձին. ես չեմ հակադարձի սրանց, քանի որ, չունենալով ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որեւէ արժանիք, Լիցկայի թեթեւ ձեռքով պաշտոններ են ստացել, բիզնեսներ ձեռք գցել եւ հիմա, բնականաբար, ունենալով սոսկ շահադիտական նկրտումներ, այս կամ այն կերպ փորձում են հաճոյանալ նախկին իշխանիկին, ցույց տալ, որ իզուր չեն տարիներ շարունակ, հավատարիմ շնիկների պես, նրա ձեռքից սնվել։ Սրանք հղփացել ու դարձել են խիստ վտանգավոր շրջապատի համար… »,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
Հետևեք մեզ նաև Telegram-ում