Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համար անց է կացվել վերապատրաստման համագումար
Նմանատիպ
Ծաղկաձորի Գրողների տուն հաստատությունում հունիսի 23-29-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կնետրոնը, World Vision միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ անցկացրել է կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար’ վերապատրաստման ձեւաչափով: Ինչպես Times.am-ին տե ղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, համագումարին մասնակցել է հայաստանյան բոլորի թեմերից շուրջ 170 ուսուցիչ:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը, ապա խոսք են ասել նաեւ World Vision միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կառավարության եւ եկեղեցու հետ կապերի պատասխանատու Կարիրնե Հարությունյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, ԿԳՆ ԿԱՒ փոխտնօրեններ Անահիտ Բախշյանն ու Վարդան Ղանդիլյանը:
Դասընթացի օրակարգում ընդգրկված են եղել Աստվածաշնչի ամենօրյա սերտողություններ, եկեղեցու պատմություն, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանության, ծիսական համակարգի, Սուրբ գրքի եւ եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվել են ինչպես հոգեւորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից:
Ծրագրի շրջանակներում առաջին անգամ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաեւ տեղի են ունեցել խմբային աշխատանքներ ու քննարկումներ մեթոդաբանության վերաբերյալ: Համագումարի ընթացքում համերգային ծրագրով հանդես է եկել ԱՀԹ «Արարատ» հոգեւոր միությունը: Այնուհետեւ Կեչառիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բոլոր մասնակիցները ներկա են եղել երեկոյան ժամերգությանն ու քարոզին: Դասընթացի ավարտին ներկաներն աղոթել են Ամենայն Հայոց կաթողիկոսի արեւշատության ու երկարամյա գահակալության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում