ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ 84 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացնի
Նմանատիպ
Արժույթի միջազագային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է լրացուցիչ 84 մլն դոլարի տրամադրումը Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԱՄՀ պաշտոնական կայքը, գործադիր խորհուրդը հուլիսի 1-ին ամփոփել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) եռամյա ծրագրերի շրջանակն երում Հայաստանի կատարողականի վեցերորդ և վերջին դիտարկման արդյունքները: Որոշվել է իշխանություններին հնարավորություն տալ ներգրավել լրացուցիչ 55 միլիոն ՀՓԻ (շուրջ 84 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ծրագրերի շրջանակում տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 266,8 մլն ՀՓԻ-ի (407,2 մլն ԱՄՆ դոլար):
«Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում հա? ?աձայնեցված քաղաքականությանը հավատարիմ լինելը կարևոր դեր է կատարել Հայաստանում հաստատուն աճի վերականգնմանն օգնելու հարցում: Հայաստանի տնտեսական աճը 2011թ. աճը կազմել է 4.7 տոկոս, 7.2 տոկոս’ անցյալ տարի, և շարունակում է կայուն մնալ 2013-ին: Գնաճը շարունակում է ցածր մնալ Կենտրոնական բանկի նախասահմանած 4 տոկոս նպատակային շեմից, իսկ ցնցումները կարճատև բնույթ են կրել:
Վերջին երեք տարվա ընթացքում բյուջետային պակասուրդի հաղթահարումը, որը կատարավում է նաև շնորհիվ հարկային եկա մուտների էական աճի, վերականգնել է Հայաստանի ֆինանսական կայունությունը և նպաստել արտաքին կարգավորումներին»,-ասված է ԱՄՀ հայտարարության մեջ:Հայաստանին ուղղվող ֆինանսական միջոցների EFF և ECF եռամյա ծրագրերը ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է 2010 թվականի հունիսի 28- ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում