Հայ Փոինթ ծխի ուխտավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ծայրագույն պարտիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 2-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ Փոինթ ծխի մի խումբ ուխտավորների’ ուղեկցությամբ Հայվրհիլ քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Հայ Փոինթ ծխի հոգեւոր հովիվ Տեր Վարդ քահանա Գյոզայլանի: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման սկզբում Տեր Վարդը Նորին Սրբ ությանն է ներկայացրել ուխտավորներին’ հայցելով Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն ու հայրական պատգամը:Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին’ Նորին Սրբությունն իր ուրախությունն է հայտնել, որ հայ ժողովրդի զավակներն այցելում են հայոց հոգեւոր կենտրոն’ զորացնելու հավատարմությունն ու նվիրվածությունը Հայ եկեղեցու հանդեպ: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել հայրենիքից հեռու ապրող հայորդիների նախանձախնդիր ոգին, որով նրանք փարված են ազգային-հայրենական կյանքին, սրբություններին ու ավանդույթներին: Նորին Սրբությունը հորդորել է ուխտավորներին համախումբ մնալ Եկեղեցու շուրջ եւ հայաշունչ ու Քրիստոսասեր ոգով շարունակել նվիրյալ ծա ռայությունը հայրենի կյանքում: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Աստված բարի արդյունքներով առատացնի ուխտավորների առաքելությունը հայրենիքի եւ եկեղեցու առջեւ:
Հանդիպման ավարտին Հայ Փոինթ ծխի ուխտավորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Մայր Աթոռում ջերմ ընդունելության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում