Առաջիկա օրերին եղանակը կտաքանա
30/04/2020 12:27

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: