Տարոն Մարգարյանի հրավերով Մարսելի քաղաքապետը պաշտոնական այցով աշնանը կայցելի Երևան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանին: Ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, ապա ընդգծել, որ 1992 թվականին ստորագրված բարեկամության և համագործակցության մաս ին համաձայնագրով Երևանի և Մարսելի միջև հարաբերությունների հիմքում ընկած են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական սերտ կապերը, որոնք էլ ավելի ամրապնդվեցին նախորդ տարի Մարսել կատարած պաշտոնական այցի և դրա շրջանակում քաղաքների միջև կնքված պայմանագրի թարմացմամբ:

Կարևորելով համագործակցության ընդլայնումն ու այդ համատեքստում Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանի թիվ 52 դպրոցի մարզահրապարակի բացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կլինի շարունակական։ «Այս տարիների ընթացքում մենք մի շարք համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Մարզահրապարակը, որը բացեցինք այսօր, մեր բարեկամության և համագործակցության ընդլայնման ապացույցներից մեկն է: Օգտվելով առիթից՝ իմ շնորհակալությունն եմ փոխանցու? ? Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենին՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD/GOSPEL ծրագրին Երևանի անդամակցությունն առաջարկելու և ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այսօր մեր կողմից բացված մարզադաշտը կծառայի ոչ միայն դպրոցի աշակարտներին, այլև ամբողջ թաղամասի բնակչությանը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ողջույններն ու շնորհավորանքը փոխանցելով Տարոն Մարգարյանին՝ Կոլետ Բաբուչյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական կապերը հետզհետե ավելի շատ գործնական ծրագրերի կվերածվեն: Անդրադառնալով «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու շրջանակում «Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթ» միջոցառման անց կացմանը՝ տիկին Բաբուչյանը նաև նկատել է, որ այն եղել է բավականին հագեցած, ինչը հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների ևս մեկ վառ ապացույց է: Մարսելի քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաև, որ «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» հռչակվելու շրջանակում Մարսելում բացվել է Անրի Վերնոյի անվան հրապարակ, բացի այդ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին էլ շնորհվել է Մարսելի պատվավոր քաղաքացու կոչում:

«Որպես արմատներով հայ՝ ինձ համար, պարոն քաղաքապետ, իսկապես մեծ հպարտություն է նաև արձանագրել, որ Մարսելի քաղաքապետի այս տարի նախատեսված պաշտոնական միակ այցը լինելու է Երևան, ինչի մասին պարոն Ժան-Կլոդ Գոդենը հպարտորեն հայտարարեց «Մարսելը 2013թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ: Վստահ եմ, որ այս հանգամանքը Մարսելի և Երևանի միջև հաստատված առանձնահատուկ բարեկամության ամենախոսուն ապացույցն է»,- նշել է Կոլետ Բաբուչյանն ու ընդգ? ?ել նաև, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ևս պատրատակամ է աջակցելու համատեղ ծրագրերի ակտիվացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին Մարսելի քաղաքապետին է փոխանցել ջերմագին ողջույններն ու վստահեցրել, որ Երևանում սիրով սպասում են պարոն Ժան-Կլոդ Գոդենի այցին, որի շրջանակում կքննարկվեն երկու քաղաքների միջև առկա ջերմ և բարեկամական կապերն էլ ավելի ընդլայնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում