Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 2 զոհ, 15 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական շրջանում բախվել են ЗИЛ մակնիշի 02 ՍՍ 091 և ГАЗель մակնիշի 25 86 Լ համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 6 հոգի տեղափոխվել է Արագածի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, քանի որ փրկարարները դեռևս ուշանում են: Արդեն ժամանում են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր Արագածոտնի մարզի քննիչների հետ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Հետևեք մեզ նաև Telegram-ում