9
+21°C
Fonte de dados meteorológicos: Campo Grande 30 days weather

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին ՄԻԵԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին ՄԻԵԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, Times.amՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ռոբերտ Սպանոյին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն լիազորությունների իրականացման ընթացքում և ընգծելով երկու ինստիտուտների միջև սերտ համագործակցության հանգամանքն ու դրա կարևորությունը, այս մասին տեղեկացնում է ՍԴ ֆեյսբուքյան էջը։

Ի պատասխան նշվածի, պարոն Սպանոն ևս կարևորել է երկու դատարանների միջև համագործակցության հետագա խթանումը մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ ուղղված մարդու իրավունքների դատական պաշտպանության առավել բարձր մակարդակի չափանիշների հաստատմանը, ընգծել երկու դատարանների միջև վերջին ժամանակներում հարաբերությունների բարձր մակարդակը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ ապահովելու երկու ինստիտուտների միջև գերազանց հարաբերությունների պահպանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում