Առաջիկա երկու օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետությունում առաջիկա մի քանի օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունից, հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 6-7-ի? ? սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 6-7-ին՝ նույնքանով կբարձրանա:

Երեւանում հուլիսի 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում