Բուդաղյանների ընտանիքի հետ հաշտվելու համար փնտրվում են միջնորդներ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է միջնորդել՝ Բուդաղյան ընտանիքի հետ հաշտվելու համար: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Լիսկան դա անում է ընդհանուր ծանոթի միջոցով։ Թերթի աղբյուրը հայտնում է, որ Խաչատրյանը դիմել է Բուդաղյան եղբայրներից կրտսերի՝ ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Արայիկի կոմպանիոններից մեկին, որպեսզի նա հարթի երկու կողմերի միջև ծագած խնդիրը։

Սրանց զուգահեռ, հիմքեր են նախապատրաստվում Լիսկայի որդու և թիկնապահի կողմից Ավո Բուդաղյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար։ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեպքից հետո գրեթե չի լինում մարզում։ Սյունեցիների շրջանում անգամ տեղեկություններ են պտտվում իր հարազատներին Գորիսից «էվակուացնելու» վերաբերյալ։ Խաչատրյանը շարունակում է ապրել մայրաքաղաքում։

 

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում