Աշոտյանը հեռացրեց դպրոցի տնօրենին, մարզպետը՝ վերանշանակեց
03/07/2013 09:42
Նմանատիպ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը նշանակվել է Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն։ Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ սույն տիկնոջ լիազորությունները իբրև տնօրենի դադարեցվել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011թ. ապրիլի 31-ի հրամանով։ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։
Թերթի տեղեկություններով’ սկանդալային այս տնօրենին, որը աշակերտների ու ուսուցիչների հետ մշտապես խոսել է հայհոյախառն բառապաշարով, հովանավորում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում