Ռոբերտ Քոչարյանը կրկին վերընտրվել է իր պաշտոնում

««Սիստեմա AFKS հոլդինգի» շաբաթ օրը կայացած տարեկան ժողովում նոր խորհուրդ է ձևավորվել, որի կազմում, ի թիվս այլոց, վերընտրվել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տնօրենների խորհուրդը բաղկացած է 13 անդամից։ «Սիստեմա AFKS»–ն ստեղծվել է 1993-ին և հանդիսանում է ռուսական ամենախոշոր դիվերսիֆիկացված հոլդինգներից մեկը։ Այն միավորում է նավթի արդյունահանման և վերամշակման, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, ապահովագրության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, զանգվածային լրատվամիջոցների, բանկային հատվածի և առողջապահական ոլորտների ընկերություններ։

Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը հայտարարել էր, որ «ԱՖԿ սիստեմա» ընկերությունում հայաստանյան նախկին պաշտոնյաներից մեկի մասնակցության չափը 600 միլիոն դոլարի է հասնում»,- գրում է թերթը։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում