ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի թափ առնող ալիքին, թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։
Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»: