ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 23-ի n 380-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 380-Ա որոշման մեջ «շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Իրինա Ղափլանյանին» բառերով»,-ասված է որոշման մեջ: