16.1 C
Yerevan

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, FacebookԵս՝ որպես փաստաբան, հոգեբան Կարինե Նալչաջյանը, սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը  և Հայկ Այվազյանը ՀՀ կառավարությանը կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացրել առաջարկելով՝

1. Կրթության և առողջապահության ոլորտում չօգտագործել Սեռական կրթության եվրոպական ստանդարտները և Ուղեցույցը (դրանցում նշված մոտեցումները), այդ մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայտնելով հանրությանը.

2. Կրթության և առողջապահության ոլորտում օգտագործել ազգային-քրիստոնեական արժեհամակարգի հենքի վրա մշակված կրթության ստանդարտներ (կրթական ծրագրեր, այդ թվում՝ Կոնվենցիայի կիրառման իմաստով)՝ դրանք մինչև ընդունելը ներկայացնելով հանրային լայն քննարկման և ապահովելով ծնողների, մանկավարժների, հոգեբանների, սեքսոլոգների, իրավաբանների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը նախագծի ձևավորմանը:

Հանրագրի տեքստը տես ստորև նշված հղումով:

Մեջբերում տեքստից՝

Մասնագետները վկայում են, որ սեռական կյանքի մասին ուղղակիորեն մինչև 12 տարեկան երեխայի հետ խոսելը, այսինքն` մինչև արբունքի շրջան հասնելը, կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Ժամանակից շուտ երեխային սեռական կրթություն տալը կնշանակի խլել նրանից իր մանկությունը, ինչը կարող է խեղել նրա հոգեկան աշխարհը, զրկելով նրան կարևոր մարդկային հատկանիշներից` վտանգելով նրա հոգեկան առողջությունը, այլասերելով սեքսուալությունը` քանի որ մանկական վառ արտահայտված երևակայությունը սկսում է գործել սիրո համատեքստից կտրված սեռականության մեջ։

Ըստ մասնագետների (հոգեբան, բժիշկ-սեքսոլոգ) մինչև 12 տարեկան երեխան սեռականություն (սեքսուալություն) չի կարող ունենալ։ Այդ տարիքին չհասած երեխան դեռևս գտնվում է սեռական հասունացման նախնական, այսպես կոչված՝ լատենտ փուլում (մինչգենիտալային սեռականություն, սեռական զարգացման պրեպուբերտատ շրջան) և հոգեբանական ու սեքսոլոգիական տեսակետից հակացուցված է նրան այնպիսի գիտելիքներ տալը, որոնք նրան արհեստականորեն, ըստ էության՝ բռնի կերպով կտեղափոխեն սեռականության մասին պատկերացումների այնպիսի տիրույթ, որը հակասում է նրա բնականոն զարգացման տրամաբանությանը, կարթնացնեն նրա սեքսուալությունը, առանց մարմնասեռական հիմքի, այսինքն` ոչ սինխրոն սեռական զարգացման կտանեն, երբ մարմինը դեռ մանկական է, իսկ հոգեկանն` արդեն հասուն մեծի։ Արդյունքը կարող է լինել՝ գաճաճ սեքսուալություն, տձև զարգացման ընթացք։

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...