21.1 C
Yerevan

Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների

Նմանատիպ

Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության...

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.amՀամաճարակային իրավիճակը Իսպանիայում թույլ է տալիս վերսկսել ֆուտբոլի ազգային առաջնությունը հունիսի 8-ից հետո, իսկ ամռանը՝ հյուրընկալել օտարերկրյա զբոսաշրջիկների: Այս մասին հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը: Մրցաշարն ավարտելու համար Լա Լիգայի ղեկավարությունը նախատեսում է առաջիկա օրերին համակարգել խաղի ժամանակացույցը, որն ընդհատվեց մարտ ամսվա ընթացքում՝ համաճարակի պատճառով: Կառավարության ղեկավարը, մինչդեռ, կոչ է արել տուրիստական սեզոնի համար պատրաստել ռեստորանները, հյուրանոցները և լողափերը։ Այս մասին գրում է Euronews-ը։

«Իսպանիա տարեկան այցելում է ավելի քան 80 միլիոն զբոսաշրջիկ, այդ իսկ պատճառով ես հայտարարում եմ, որ հուլիս ամսից օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան անվտանգ պայմաններով վերադառնալ Իսպանիա: Այս պահից սկսած, օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են արձակուրդները պլանավորել մեր երկրում»,-ասել է Սանչեսը:

Հունիսի 3-ից Իտալիան պաշտոնապես պատրաստ է ընդունել ԵՄ երկրներից զբոսաշրջիկների: Այս երկրում թանգարանները վերսկսում են աշխատանքը: Կոլիզեումը բացվելու է հինգշաբթի օրը, այնուհետև Ֆլորենցիայի Ուֆիզիի պատկերասրահը: Հունիսի 1-ից այցելուները, ովքեր տոմսեր են պատվիրել, կկարողանան այցելել Վատիկանի թանգարաններ:

Հունաստանը ևս պատրաստվում է զբոսաշրջիկների վերադարձին։ Օտարերկրացիները կկարողանան առանց թեստերի ու կարանտինի գալ համաճարակային նպաստավոր իրավիճակ ունեցող պետություններից։ Խորվաթիայի կառավարությունը պլանավորում է բոլոր զբոսաշրջիկների համար սահմանները բացել հունիսի 15-ից հետո, այդ ժամանակ նրանք խոստանում են չեղարկել արտասահմանից ժամանողների կարանտինը:

Ֆրանսիայում կառավարությունը շեշտում է ներքին զբոսաշրջության կարևորությունը: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը խոստացել է հաջորդ շաբաթ ներկայացնել ծրագրեր, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին:

Գերմանիայում աստիճանաբար մեղմացվում են կարանտինային միջոցառումները։ Կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունների ֆոնին․ առանց շտապողականության և ծայրահեղ զգուշությամբ գործելու անհրաժեշտության մասին: Այս կոչերը զայրացնում են սահմանափակումների հակառակորդներին։

Նշվում է, որ Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2 միլիոն դեպք, մահացել է մոտ 170 հազար հիվանդ

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել առցանց եղանակով

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության...

Ֆուտբոլային սերնդափոխություն․ լավագույնները հեռանում են

2022-23թթ-ի մրցաշրջանը շրջադարձային ստացվեց համաշխարհային ֆուտբոլի համար։ Մի շարք...

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային

2023 թվականի հունիսի 8-ին շրջանառության մեջ է դրվում մեկ...