FourFourTwo․ ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերները

FourFourTwo․ ԱՊԼ-ի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: FourFourTwo ամսագիրը հրապարակել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղը բաժին է հասել հարձակվող Էրիկ Կանտոնային, ով «Լիդսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 1992 թվականին՝ 1,2 միլիոն ֆունտով: Առաջին եռյակում ներառվել է նաև որպես ազատ գործակալ Սոուլ Քեմփբելի տեղափոխությունը «Տոտենհեմից» «Արսենալ»՝2002թ-ին, և 2015-ին 5,6 միլիոն ֆունտ ստեռլինգով «Լեեսթերից» կիսապաշտպան Նգոլո Կանտեի տեղափոխությունը «Չելսի»:

Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն 10 տրանսֆերները (FourFourTwo տարբերակ).

Էրիկ Կանտոնա ( «Լիդսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 1992 թ.) – 1,2 միլիոն ֆունտ

Սոուլ Քեմփբել («Տոտենհեմից» «Արսենալ», 2002թ) – ազատ գործակալ

Նգոլո Կանտե ( «Լեսթերից» «Չելսի» , 2015թ․) – 5,6 միլիոն

Լուկաս Ռադեբե ( «Կայզերսլաուտերնից» «Լիդս», 1994 թ.) – 50 հազ

Նիկոլա Անելկա (ՊՍԺ-ից «Արսենալ», 1997 թ.) – 500 հազ

Պատրիկ Վիեյրա ( «Միլանից» «Արսենալ», 1996 թ.) – 3,5 միլիոն

Էդվին վան դեր Սար («Ֆուլհեմից» «Մանչեսթեր Յունայթեդ», 2005 թ.) – 2 միլիոն

Դելե Ալի ( «Դոնսից» «Տոտենհեմ», 2015 թ.) – 5 միլիոն

Սամի Հյուպիյա ( «Վիլհեմից» «Լիվերպուլ», 1999 թ.) – 2,6 միլիոն

Օլե-Գունար Սուլշեր ( «Մյոլդեից» «Մանչեսթեր Յունայթեդ», 1996 թ.) – 1,5 միլիոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում