Վարչապետ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդեւին
03/07/2013 19:14
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին’Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ’ Յակուտիայում ուղղաթիռի կործանման և տասնյակ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Ես կիսում եմ ռուս ժողովրդի ցավը և խնդրում զոհվածների հարազատներին ու բարեկամներին փոխանցել զորակցության և կարեկցանքի խոսքեր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում