ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Բրիտանական «Թեյթ» թանգարանն առաջին անգամ 30 տարվա ընթացքում չեղարկել է Turner մրցանակաբաշխությունը։
Մեծ Բրիտանիայում ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
Ժյուրիի նախագահի կարծիքով, այս տարի ցուցահանդեսի կազմակերպումն անհնար է։
Ցուցահանդեսի և պարգևատրման արարողության փոխարեն, կազմակերպիչներն այս տարի որոշել են դրամաշնորհներ տրամադրել տաս արվեստագետների դժվար պահերին նրանց աջակցելու համար։