Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ մաքսային միությանը, եթե…

«168 ժամ»-ի լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել- չանդամակցելու հարցն ամենևին պայմանավորված չէ եվոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները: Ըստ նույն աղբյուրների, Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պնդում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է հաստատվի մաքսային հսկողություն, նույն ռեժիմով՝ ինչպես Իրանի կամ Վրաստանի միջև: Բնականաբար, Հայաստանը չի կարող համաձայնվել նման անհեթեթ պահանջի, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ կորցնել Լեռնային Ղարաբաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում