15.1 C
Yerevan

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Մար Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

spot_imgspot_img