24.1 C
Yerevan

Համավարակի այս օրերին ոչ մի կանոն չի պահվում, պետք է խստացնել սահմանափակումները. Իշխան Սաղաթելյան

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԴեռևս մարտ ամսին նշում էինք, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է խստորեն պահպանել, որ այսօրվա իրավիճակին չհասնեինք, սակայն Կառավարության անհետևողական և ձևական գործողությունները երկիրը հասցրին մի վիճակի, որ հետո շատ դժվար է լինելու առանց մեծ կորուստների դուրս գալ ստեղծված իրավիճակից. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ոչ մի համաճարակային կանոն չի պահվում, և այս անլուրջ վիճակի մեղավորը հենց Կառավարությունն է: Պետք է նախաձեռնել հետևողական քայլեր և´ համաճարակի տարածումը կանխարգելելու, և´ առողջապահական համակարգը կարգի բերելու համար, ինչպես նաև հիվանդներին արագ օգնություն ցուցաբերելու, հետագա մահերը կանխելու համար»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ քաղաքացիների տեղորոշման մասին օրենքի ընդունումը քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է, ոչ թե առողջապահական հարցերը կանոնակարգելը, քանի որ այդ օրենքի ընդունումից հետո դրական տեղաշարժ չի նկատվել:

«Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է վերահսկողական գործիքներն ավելացնել` հասարակության համար տոտալ վերահսկողություն ունենալու համար: Այսօր երկիրը լուրջ աղետի, առողջապահական լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած, ինչը կարճ ժամանակ հետո, նաև ֆինանսատնտեսական ոլորտում կանդրադառնա, սակայն իշխանություններն իրենց գործը և անելիքը թողել և ընկել են գույքահարկի մասին օրենքի, քաղաքացիների մասին հայտարարագրման, այսինքն՝ առաջնահերթության կարևորության ու նպատակահարմարության հարցը թողել են, այլ՝ երկրորդական հարցրերով են զբաղվում: Ականատես ենք լինում հերթական ոչ ադեկվատ գործողություններին»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման վերաբերյալ որոշմանը, նշեց, որ միշտ ծրագրային առաջնահերթություն է եղել՝ շատ վաստակողին շատ հարկել, իսկ քիչ վաստակողին` քիչ:

«Այն, ինչ իրենք ներկայացնում են «Գույքահարկի մասին» օրենքի հետ կապված, այս իմաստով խայտառակություն է, որովհետև մարդկանց գոտևորման խնդիր է առաջանալու այսինք՝ հարուստները պետք է ապրեն կենտրոնում, քանի որ գույքահարկը բարձր է լինելու, իսկ ովքեր չունեն այդ կարողությունները, տեղափոխվեն ծայրամաս»,– ասաց նա:

«Եթե մարդիկ Կենտրոնում պապական տներ են ստացել և այսօր չունեն միջոցներ գույքահարկը մուծելու, հիմա ի՞նչ է, ստիպված պետք է վաճառե՞ն: Ինձ համար ակնհայտ է, որ թե´ տեղորոշման մասին օրենքը, թե´ ֆիզիկական անձանց ունեցվածքի, գույքագրման և թե´ գույքահարկի որոշումը ունի նպատակ՝ ամրապնդել իշխանությունը հասարակության տարբեր հատվածերի նկատմամբ և իրականացնել վերահսկողություն»,- ընդգծեց նա:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը. Զելենսկի

Ռուսաստանը պարտվում է պատերազմում. այս մասին հայտարարել է Ուկրաինայի...

Ադրբեջանական զինվորականները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների

Թուրքական Քոնիայի ավիաբազայում տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են...

Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանը նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»

Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։ Ինչպես...