ՖԻՖԱ-ի գերմանացի մրցավարը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Բորուսիա» օգտակար է համարում եւ թիմի, եւ ֆուտբոլիստի համար
Նմանատիպ
Գերմանիայում շատ են հետաքրքրված Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանով եւ կցանկանան նրան տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:
Այս մասին «Արմենպրես» -ին ասաց ՖԻՖԱ-ի մրցավար, ֆուտբոլի գերմանացի ճանաչված մասնագետ Գյունտեր Վիզեն:-Պարոն Վիզե, «Բորուսիա»-ն Մխիթարյանի համար պատրաստ Է 25 միլիոն եվրո վճարել: Սա լուրջ գումար Է:
-Մխիթարյանը նույնպես լուրջ ֆուտբոլիստ Է եւ պատահական չԷ, որ «Շախտյոր»-ից այլ ակումբ նրա տեղափոխման շուրջ այսպիսի աժիոտաժ Է ստեղծվել: Նա խելոք, մտածող խաղացող Է, արժանի Է նման ուշադրության: Ես դիտել եմ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերը եւ կարող եմ հաստատել՝ եթե նա հանդես գա «Բորուսիա»-ի կազմում, դրանից կշահեն եւ «Բորուսիա»-ն, եւ Մխիթարյանը: Ինչ վերաբերում Է գումարին, ապա ժամանակակից ֆուտբոլում շատ մեծ գումարներ են շրջում, եւ ակումբները ցանկանում են իրենց խաղացողներին հնարավորինս թանկ գնով վաճառել: 25 միլիոն եվրոն, իհար կե, լուրջ գումար Է, բայց նույն «Բորուսիա»-ն, որը շատ Է ցանկանում պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ, նաեւ ավելի մեծ գումարներ Է վճարել իր համար ցանկալի ֆուտբոլիստի գնելու համար:
-Դուք պնդում եք, որ Մխիթարյանը օգտակար կլինի «Բորուսիա»-ին:
-Իհարկե, ինչպես եւ ակումբն օգտակար կլինի նրան: Նշեմ նաեւ, որ ես տեղյակ եմ, որ Մխիթարյանը ծնունդով ֆուտբոլի մեծ ավանդույթ ունեցող ընտանիքից Է: Նրա հայրը’ Համլետ Մխիթարյանը, Հայաստանի անվանի ֆուտբոլիստներից մեկն Է եղել, մայրը՝ Մարինան աշխատում Է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ Շվեյցարիայում, ՈւԵՖԱ-ի գրասենյակում: Այո, Մխիթարյանը հետաքրքիր ֆուտբոլիստ Է:
-Դուք Հայաստան եք ժամանել որպես ՈւԵՖԱ-ի պատվիրակ «Գանձասար» (Կապան)-»Ակտոբե» (Ղազախստան) Եվրոլիգայի նախնական փուլի մեկնարկային հանդիպմանը, միջազգային կարգի մրցավար եք, նախկին ֆուտբոլիստ: Ի՞նչպիսի ակնկալիքներ ունեք խաղից:
– Այո: Ես անձամբ Հանովերից եմ, ժամանակին խաղացել եմ «Հանովեր» ֆուտբոլի ակումբում, այնուհետեւ զբաղվել եմ մրցավարությամբ եւ արժանացել ՖԻՖԱ-ի մրցավարի կոչմանը: Ես Հայաստան եմ այցելել հուլիսի 4-ին Երեւանում կայանալիք «Գանձասար»-»Ակտոբե» Եվրոլիգայի նախնական փուլի հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակի կարգավիճակով: Բոլորիս հետաքրքիր հանդիպում եմ մաղթում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում