14.1 C
Yerevan

Այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը. Գևորգ Գորգիսյան

Նմանատիպ

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԽնդիրն այն է, որ Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, իր պարտականություններում լրջագույն թերացումներ է ունեցել, և Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը ստուգելով՝ պարզել է, որ հայկական ավիացիոն կոմիտեն ի վիճակի չէ ապահովելու, ստուգելու ավիաընկերությունների անվտանգության կանոնները, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Մենք հայտնվել ենք այնպիսի երկրների ցուցակում, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան, Նեպալը և այլն: Սա ուղղակի խայտառակություն է, և այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հեռացումը կամ հրաժարականը:

Կառավարության ձևավորման առաջին իսկ օրից մենք նշում ենք, որ կադրային քաղաքականությունը խայտառակություն է։ Կարևորագույն ոլորտում մենք նշանակում ենք մի մարդու, ով գլուխ չի հանում ոլորտից, չի հասկանում խնդիրները, նույնիսկ չի հասկանում այն կառույցի լրջությունը, որը եկել էր ստուգումներ անցկացնելու», – ասաց պատգամավորը։

Գևորգ Գորգիսյանն ընդգծեց՝ իրավիճակը շտկել հնարավոր է, սակայն դա ժամանակ ու գումարներ է պահանջում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում:

spot_imgspot_img