16.1 C
Yerevan

Եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին. Վանեցյան

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Hraparak.amՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը վերջերս աղմկահարույց հայտարարություններ էր արել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի վերաբերյալ։ Խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, Վանեցյանը Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձել է այս թեմային։

«Այդ տեղեկություններն ամբողջովին կեղծ են, այդ տեղեկությունների հերքման պահանջով իմ փաստաբանները դիմել են դատարան, առաջիկայում կլինեն դատական նիստերը և, կարծում եմ, դատարանը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Ես հերթական անգամ պնդում եմ՝ այդ տեղեկություններն ամբողջովին կեղծ են։ Ի՞նչ եք կարծում, եթե այդ տեղեկություններն իրոք ճիշտ լինեին, միայն հայտարարություննե՞ր կարվեին։ Եթե ճիշտ լինեին, կլինեին քրեական գործեր, կլինեին մեղադրանքներ։ Եթե ինձ մեղադրում են գործարանի սեփականատեր լինելու մեջ, թող վարչապետն անձամբ հաղորդում ներկայացնի հանցագործության կատարման մասին, եթե կպարզվի, որ մեղավոր եմ, կկրեմ պատասխանատվություն, եթե կպարզվի, որ դրանք սուտ տեղեկություններ են, մեղադրանք կառաջադրվի Փաշինյանին՝ սուտ մատնության համար», – ասել է Վանեցյանը։

spot_imgspot_img