Ներկայիս ընդդիմությունը փուչիկ է հիշեցնում. Կարեն Քոչարյան

Հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է հստակ կողմնորոշված ընդդիմության գործոնը: Հուլիսի 4-ին հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը’ նշելով, որ ընդդիմության համար «թույլը» դեռեւս մեղմ բնորոշում է: «Այժմ մենք չունենք ընդդիմություն, կան անհատներ, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ում վերջին ելույթի նման հայաստանյան խորհրդարանական իրականության մեջ վաղուց չէր եղել» ,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Քոչարյանը: Նրա գնահատմամբ’ քաղաքական դաշտում որպես ընդդիմություն հանդես եկող քաղաքական կուսակցությունները չունեն լուրջ ռեսուրսներ եւ գոյություն չունի ընդդիմություն իր այլընտրանքներով: «Ընդդիմությունն ավելի շատ փուչիկ է հիշեցնում, քան ընդդիմություն»,- ընդգծեց քաղաքական տեխնոլոգը: Անդրադառնալով Ազգային ժողովում ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը’ Քոչարյանը նշեց, որ բնական է, որ ՀՀ վարչապետը հանձնարարարել է նախարարներին համապատասխան տեղեկատվություն ներկայացնել տարբեր ոլորտներում հայտնաբերված խախտումների վերաբերյալ: «Խնդիրը ավելի լայն զարգացումներին է վերաբերում, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ամրապնդել իր դիրքերը»,- կարծիք հայտնեց Քոչարյանը’ հավելելով, որ հաշվեվության արդյունքների ք? ?նադատության բացասական ալիքը մամուլում եւ քաղաքական դաշտում առաջին հերթին ուղղեցին դեպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ապա քննադատության իր «բաժինը» հասավ նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Քոչարյանն անհիմն համարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության մասին պտտվող լուրերը, քանի որ, նրա համոզմամբ, մամուլում շրջանառվող պաշտոնանկության մասին կանխատեսումները սովորաբար իրականությանը չեն համապատասխանում եւ վերաբերում են ենթադրությունների դաշտին: Նրա կանխատեսմամբ’ քաղաքական դաշտում առավել ակտիվ զարգացումներ ակնկալվում են 2013 թվականի աշնանը:

Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության զեկույցի համաձայն՝ տարբեր պետական գերատեսչություններում հայտնաբերվել էին պետական միջոցների վատնման դեպքեր: Հաշվետվությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29-ին հրավիրված քննարկման ժամանակ երկրի ղեկավարն անդրադարձել է բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռ? ?ւպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերին: Իսկ վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում