Երևանի որոշ շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

Արշակունյաց պողոտայի եւ Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հատվածների ջրամատակարարումը որոշ ժամանակով կդադարեցվի: Ինչպես Times.am-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված’ հուլիսի 5-ին ժամը 10.00 – 22.00-ը, կդադարեցվի Արշակունյաց պողոտայի 1-34 համարների, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սևանի փողոցների և հարակից տարածքների ջրամատ ակարարումը:

Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված’ հուլիսի 9-ին ժամը 10.00-ից, մինչև հուլիսի 10-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքի, Դավթաշեն բնակելի թաղամասի 2-րդ զանգվածի 21, 22, 23, 24, 25, 26 շենքերի, 3-րդ զանգվածի 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ ամբողջությամբ և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում