Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանն ամառային երեկոն անցկացրել են Հյուսիսային պողոտայում
Նմանատիպ
Հայկական շախմատի և ֆուտբոլի հսկաներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանն իրենց հանգիստն են վայելում Երևանի կենտրոնում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է միջազգային գրոսմայստեր, անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստ Լևոն Արոնյանը: Հուլիսի 4-ին նա գրել, որ հանդիպել ու զբոսնել է ընկերների’ Հե նրիխ Մխիթարյանի ու Սերգեյ Մինասյանը հետ: Նա զետեղել է Հյուսիսային պողոտայում զբոսանքի մի լուսանկար:
Օրեր առաջ Արոնյանը գրառում էր արել’ նշելով, որ վերադարձել է Երևան’ ամառը վայելելու իր հայրենիքում և մասնակցելու գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի պսակադրության արարողությանը: Հայաստանի հավաքականի շախմատիստ, համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն, 2008թ. Հայաստանի լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին’ ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահՍերժ Սարգսյանի կնքահայրությամբ: Պսակադրությանը ներկա են եղել նաև անվանի այլ շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում