ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ այս կառավարությունն անթաքույց ձախողված է և նոր խնդիրներ է ստեղծում:
«Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին։ Այս կառավարությունն անթաքույց ձախողված ու ակնհայտ ապաշնորհ է։
Երկրի ու ժողովրդի պրոբլեմները լուծելու փոխարեն այն ամեն օր նոր պրոբլեմներ է ստեղծում»,-գրել է նա։