ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorma.am: Այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը խորը մտահոգություն էր հայտնել Բրազիլիայում COVID-19- ի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, նախագահ Ժաիր Բոլսոնարուն ասել է, որ ինքը կարող է դիտարկել կազմակերպության կազմից դուրս գալու հարցը։
Նա ԱՀԿ-ն անվանել է «քաղաքական պարտիզանական կազմակերպություն»։
«Ես նախազգուշացնում եմ. ԱՄՆ-ն դուրս է եկել ԱՀԿ-ից, մենք էլ ապագայում կքննարկենք։ Կամ ԱՀԿ-ն կսկսի աշխատել առանց առանց գաղափարական հենքի, կամ մենք նույնպես կթողնենք: Մեզ պետք չէ, որ մարդիկ դրսից թելադրեն, թե այստեղ առողջապահության հարցում ինչ անել»,- 360tv.ru-ի հաղորդմամբ, Բրազիլիայի նախագահի խոսքը մեջբերել է Folha de S.Paulo։
ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը Ժնևում կայացած համաժողովում պարզաբանել է, որ Բրազիլիայում սոցիալական տարածության թուլացումը հնարավոր է միայն վարակի փոխանցումը դանդաղելուց հետո: Նա զգուշացրել է Բոլսոնարային հապճեպ գործողություններ չանել։
Բրազիլիայի նախագահը և նրա համախոհները կարծում են, որ կորոնավիրուսն առավել վտանգավոր չէ, քան գրիպը։ Նրա կարծիքով, կարանտինային միջոցառումները երկրին մեծ վնաս են հասցնում, քան COVID-19-ից կորուստները։
Բրազիլիայում արդեն երրորդ շաբաթը կորոնավիրուսով վարակվածների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Հունիսի 4-ին երկրում մահացել է ռեկորդային թվով՝ 1300 պացիենտ։ Ընդհանուր մահացել է 32,5 հազար մարդ։