Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը կտարվի Հովհաննավանք

Հուլիսի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը’ Վարդավառը, որը նաև Հովհաննավանքի (Արագածոտնի թեմ) ուխտի օրն է: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից դուրս կբերվի և Հովհաննավանք կտարվի Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան համբուրելու սրբազան մասունքը և ստանալու սրբի օրհնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում