Ամեն ինչ ավերելն ու ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է. Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանին
08/06/2020 14:24
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է: Կանգ առ, Նիկոլ: Կանգ առ, Նիկոլ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռանում են պաշտոններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում