«Իրատես»․ Արդեն զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն օրական հարյուրներով հաշվվի

«Իրատես»․ Արդեն զարմանալի չի լինի, եթե մոտ ապագայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն օրական հարյուրներով հաշվվի

«Ինչ-ինչ, բայց այդ մե­կը Փա­շի­նյա­նի մոտ փայ­լուն է ստաց­վում: Որևէ կաս­կած չու­նեմ, որ ե­թե Ադր­բե­ջանն ա­ռա­ջի­կա­յում պա­տե­րազմ սկ­սի ու կա­րո­ղա­նա հաղ­թել մեզ, նույ­նիսկ հա­յե­րիս մի նոր ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կի, ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող գե­րա­գույն գլ­խա­վոր դե­մա­գո­գը, ե­թե, ի­հար­կե, հասց­նի ճո­ղոպ­րել և ողջ մնա, դար­ձյալ փոր­ձե­լու է ար­դա­րա­նալ և ողջ մեղ­քը բար­դել ժո­ղովր­դի, նախ­կին­նե­րի և, ընդ­հան­րա­պես, ընդ­դի­մու­թյան վրա:

Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նախ, իր և իր իշ­խա­նու­թյան առջև խն­դիր չդ­րեց կան­խել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը, ին­չը հենց ին­քը հրա­պա­րա­կայ­նո­րեն է խոս­տո­վա­նել: Վա­րա­կի ներ­թա­փան­ցու­մը կան­խե­լը, ան­շուշտ, դժ­վար էր, բայց հնա­րա­վոր: Այս պնդ­ման հիմ­նա­վո­րում­նե­րը մեր նախ­կին հրա­պա­րա­կում­նե­րում ար­դեն իսկ ներ­կա­յաց­րել ենք, բայց ա­ռա­ջի­կա­յում ա­ռա­վել հան­գա­մա­նո­րեն կներ­կա­յաց­նենք:

Այ­նու­հետև Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը խայ­տա­ռակ կեր­պով տա­պա­լե­ցին նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կամ գո­նե զսպ­ման դեմ պայ­քա­րը (տե­սե՛ք այդ ա­ռու­մով հարևան Ադր­բե­ջա­նի և, հատ­կա­պես, Վրաս­տա­նի հա­ջո­ղու­թյուն­նե­րը): Ա­վե­լի ճիշտ, այդ պայ­քա­րի երևու­թա­կա­նու­թյուն, ար­տա­քին խա­բու­սիկ տպա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով, ի­րա­կա­նում կա­տա­րե­ցին այն­պի­սի քայ­լեր (հան­դես ե­կան հա­սա­րա­կու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շող հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, կա­տա­րե­ցին ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­ներ, իսկ երբ պետք էր հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րել, դրսևո­րե­ցին հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն), ո­րոնք ճիշտ հա­կա­ռա­կը` ոչ թե զս­պե­ցին, այլ խթա­նե­ցին վա­րա­կի տա­րա­ծու­մը, նպաս­տե­ցին բնակ­չու­թյան` նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի բուռն ա­ճին:

Մեր ժո­ղո­վուր­դը, ինչ­պես ա­սում են, դեռ տաք է, շա­տերն ան­գի­տու­թյան «եր­ջա­նիկ» նիր­հի մեջ են, ցա­վոք, դեռ չեն գի­տակ­ցում, որ Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով գլոր­վում ենք ան­դունդ: Բայց, աս­վա­ծին զու­գա­հեռ, ան­վի­ճե­լի է նաև այն, որ օ­րե­ցօր կամ գու­ցե ժամ առ ժամ ա­վե­լի շատ մար­դիկ են արթ­նա­նում այդ նիր­հից, ընդ ո­րում, նաև մար­դիկ, ո­րոնք շատ լավ հաս­կա­նում են, որ Փա­շի­նյանն ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տվո­ղը չէ և պատ­րաստ են ոտ­քի կանգ­նե­լու, որ­պես­զի նա, իր իշ­խա­նու­թյամբ հան­դերձ, ստիպ­ված լի­նի ռա­դը քա­շել:

Որ­պես­զի հաս­կա­նանք, թե ինչ վի­ճա­կում ենք հայ­տն­վել, հի­շենք վեր­ջին շուրջ մեկ շա­բաթ­վա պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան (COVID-19) հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի, ինչ­պես նաև հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ. Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում հու­նի­սի 2-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` հաս­տատ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան 517 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 19 դեպք, հու­նի­սի 3-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 515 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 12 դեպք, հու­նի­սի 4-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 697 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 6 դեպք, հու­նի­սի 5-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 596 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, հու­նի­սի 6-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 547 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, հու­նի­սի 7-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 766 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 10 դեպք, հու­նի­սի 8-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 195 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 11 դեպք:

Ե­րեկ հրա­պա­րակ­ված COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի` նա­խորդ օ­րե­րի հա­մե­մատ նվազ թի­վը թող որևէ մե­կին շփո­թու­թյան մեջ չգ­ցի և տե­ղիք չտա ինք­նա­հան­գս­տու­թյան, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ ան­փույթ վե­րա­բեր­մուն­քի: Հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի նվազ­ման պատ­ճառն այն է, որ հու­նի­սի 7-ին, ինչ­պես նշ­ված է վե­րոն­շյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան մեջ, «ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիան, որն ի­րա­կա­նաց­նում է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան թես­տե­րի հիմ­նա­կան ծա­վա­լը, չի աշ­խա­տել։ Լա­բո­րա­տո­րիա­յում ի­րա­կա­նաց­վել են ախ­տա­հան­ման պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք­ներ»:

Պարզ թվա­բա­նա­կան հաշ­վար­կը վկա­յում է, որ միայն վեր­ջին շուրջ մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի թվա­քա­նա­կը հաս­նում է 3833-ի, ար­ձա­նագր­վել է մահ­վան 72 դեպք:

Երբ ան­ցյալ ամս­վա մեր հրա­պա­րա­կում­նե­րում նկա­տի ու­նե­նա­լով սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րաց­ման, մա­յի­սի 18-ից հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քի ամ­բող­ջա­կան վե­րա­կան­գն­ման պատ­ճա­ռով COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի ա­ճը, ինչ­պես նաև հի­վան­դու­թյան ին­կու­բա­ցիոն (գաղտ­նի) շր­ջա­նը (հիմ­նա­կա­նում մինչև 14 օր), կան­խա­տե­սե­ցինք, որ մա­յի­սի վեր­ջից, հու­նի­սի սկզ­բից ՀՀ-ում COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի կտ­րուկ աճ է լի­նե­լու, կտ­րուկ ա­ճե­լու է նաև մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը (կան­խա­տե­սում­նե­րը, ցա­վոք, դար­ձան ի­րա­կա­նու­թյուն), նի­կո­լա­պաշտ զոմ­բի­նե­րի, պո­ղոս­նե­րի, փա­շի­նյա­նա­կան ֆեյ­քե­րի բա­նա­կը «Ֆեյս­բուք» սո­ցիա­լա­կան ցան­ցում վի­րա­վո­րանք­նե­րով, հայ­հո­յանք­նե­րով, սպառ­նա­լիք­նե­րով շնա­գայ­լե­րի ոհ­մա­կի նման հար­ձակ­վեց տո­ղե­րիս հե­ղի­նա­կի վրա` ան­հիմն և ան­հե­թեթ կեր­պով մե­ղադ­րե­լով խու­ճապ ա­ռա­ջաց­նե­լու փոր­ձի մեջ: Հի­մա Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյունն են պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում դեպ­քե­րի կտ­րուկ ա­ճի մա­սին, բա նրա՞նց ին­չու չեն մե­ղադ­րում խու­ճապ ա­ռա­ջաց­նե­լու մեջ…

Հի­վան­դա­նոց­նե­րում, հի­վան­դա­նոց­նե­րի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում ար­դեն տեղ չկա նույ­նիսկ COVID-19-ով ծանր վի­ճա­կում գտն­վող հի­վանդ­նե­րին ըն­դու­նե­լու հա­մար: Իր ֆեյս­բու­քյան է­ջում Փա­շի­նյանն ան­ցած կի­րա­կի ին­քը հայ­տա­րա­րեց, որ երկ­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը խիստ ծան­րա­բեռն­ված է, 200 պա­ցիենտ­ներ չեն կա­րո­ղա­նում հոս­պի­տա­լաց­վել հի­վան­դա­նոց­նե­րում հա­մա­պա­տաս­խան տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Բո­լորս էլ գի­տենք, որ COVID-19-ով թեթև հի­վանդ­նե­րին նույն պատ­ճա­ռով վա­ղուց ար­դեն հի­վան­դա­նոց­ներ չեն ըն­դու­նում, նրանք բուժ­վում են տա­նը կամ այլ տեղ, հետևա­բար վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի խոս­քը ծանր, մի­գու­ցե նաև խիստ ծանր վի­ճա­կում գտն­վող­նե­րի մա­սին է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում