«Փաստ». Կորոնավիրուսային վարակվածության առումով ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում

«Փաստ». Կորոնավիրուսային վարակվածության առումով ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում

«Կորոնավիրուսով վարակվածության թվերն օրեցօր մեր երկրում ահագնացող չափեր են ստանում: Հաշվի առնելով առկա վիճակը՝ ենթադրելի էր, որ համապատասխան կառույցները պետք է որոշակի վերլուծություն կատարեն, ըստ այդմ՝ եզրահանգումների գան, լուծումներ գտնեն:

Մասնավորաբար, հետաքրքիր է վարակվածության տարածումն ըստ օջախների: Ըստ այդմ, գրավոր հարցում ենք ուղարկել Առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առևտուր և այլն):

Երեկ ստացել ենք պատասխան, ուր նշված է.

«Ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային և տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ:

Սակայն, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների, հնարավորության սահմաններում, կիրականացվի հաստատված COVID-19 պացիենտների հետ շփված անձանց (կոնտակտավորներ) արագ հայտնաբերում և մեկուսացում՝ հիվանդության նոր դեպքերի և «օջախների» ձևավորումը կանխելու համար»:

Սա մի պատասխան է, որը բազմաթիվ նոր հարցեր է ծնում, հատկապես երկրորդ պաբերությունը: Այնպիսի տպավորություն է, որ այդ հատվածը գրված է, ասենք, մարտի սկզբներին: Սա այն դեպքերից է, երբ պարզապես մնում է հավելել՝ «առանց մեկնաբանության»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում