ՎՊ. Իշխան Զաքարյանը հրաժարական չի տալիս
Նմանատիպ
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից: «Տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասացին Վերահսկիչ պալատից:
Հուլիսի 4-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ֆոնին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հրաժարական է տվել Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության զեկույցի համաձայն՝ տարբեր պետական գերատեսչություններում հայտնաբերվել էին պետական միջոցների վատնման դեպքեր: Հաշվետվությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29-ին հրավիրված քննարկման ժամանակ երկրի ղեկավարն անդրադարձել է բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերին:
Իսկ վարչապետը, գլխավոր դատախազը և ՎՊ նախագահը ներկայացրել են ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության մեջ ներկայացված ուսումնասիրությունների արդյունքների, քննարկվող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը, գնահատականներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում