Բեքարյան. Կարո՞ղ է արդեն հրաժարական է տվել, կամ՝ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը

Բեքարյան. Կարո՞ղ է արդեն հրաժարական է տվել, կամ՝ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԻրեն երկրի նախագահ համարողին որևէ կերպ հուզե՞ց, մտահոգե՞ց այն փաստը, որ երկրի երեք ուժային կառույցների ղեկավար կազմերում միաժամանակ տեղի ունեցան այսօրվա փոփոխությունները:

Եթե չհուզեց, ի՞նչ կապ ունի այդ մարդը Հայաստանի հետ:

Եթե հուզեց, ի՞նչ ձևով դա արտահայտվեց: Անգամ հարկ չհամարեց հանդիպել վարչապետին, խոսել այդ թեմաներով, փորձել փարատել իր և երկրի քաղաքացիների մտահոգությունները:

Իսկ կարո՞ղ է չի հավատում, որ վարչապետն առողջացել է, և վախենում է վարակվել: Բայց այդ դեպքում էլ կարող էր շփվել այն ձևաչափով, ինչպես, օրինակ՝ շփվում էր Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ:

Կարո՞ղ է արդեն հրաժարական է տվել, կամ՝ ինքն էլ է պահանջում վարչապետի հրաժարականը… զուսպ և լուռ… երևի՝ հեռուներից…

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում