24.1 C
Yerevan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 428, գրանցվել է մահվան դեպքեր

Նմանատիպ

«Կախովսկայա» ՀԷԿ-ը անցել է ջրի տակ․ Տեսանյութ

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը և վարչական շենքերը գրեթե ամբողջությամբ անցել են ջրամբարի...

Հայ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գայանյանց կույսերի...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 227 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 77 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 304-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 775 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5226, փաստացի բուժվողներինը՝ 8573 (մեկ օրում պակասել է 360-ով): Մեկ օրում թեստավորվել է 1751 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 73 156 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

spot_imgspot_img