«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի ու տեղակալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Կարդացեք նաև
![]()
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Tert.am-ի տեղեկություններով՝ «Կոշ» քրեակատարողականի պետ Մանուկ Պողոսյանն ու նրա տեղակալները՝ ղեկավար կազմից ևս չորս անդամ, ինչպես նաև դատապարտյալ վարակվել են կորոնավիրուսով: Ըստ տեղեկություների՝ վարակը հայտնաբերվել է նախօրեին, պաշտոնյաները մեկուսացած են:
Տեղեկության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից.
«Կարող եմ հայտնել, որ «Կոշ» քրեակատարողականից հինգ աշխատակից է վարակվել է կորոնավիրուսով, նրանք մեկուսացած են պատշաճ կարգով: Կորոնավիրուսով է վարակված նաև մեկ դատապարտյալ, ով նույնպես մեկուսացած է, բոլոր դատապարտյալները թեստավորվել են, որոնց պատասխանը բացասական է»:
Նոնա Նավիկյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակած դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում