Սամբոյի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկումը լավ հեռանկար կբացի նաեւ հայ մարզիկների առջեւ. Դավիթ Ռուդման
Նմանատիպ
Հայաստանի սամբիստները լուրջ հաջողություների են հասել սպորտում եւ ի վիճակի են ավելի բարելավել իրենց արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց սամբոյի միջազգային ֆեդերացիայի’ ՖԻԱՍ-ի պատվավոր նախագահ Դավիթ Ռուդմանը:
ԱՄՆ-ում բնակվող, սակայն հիմնադրված սամբոյի մարզական ակումբի տնօրեն հանդիսացող Դավիթ Ռուդմանը, ով ժամանակին Մոսկվայում հիմնադրել Է «Սամբո-70» լեգենդար մարզական ակումբը, կարեւորեց այն հանգամանքը, որ սամբոն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու լավ հեռանկարներ ունի: Նա նշեց, որ նման որոշումը սամբոյի առաջատար երկրներին, այդ թվում եւ հայ մարզիկներին նոր օլիմպիական մեդալներ նվաճելու ռեալ հնարավորություն կընձեռի:
«Ես դիտել եմ Հայաստանի մարզիկների ելույթները եւ ծանոթ եմ հայկական սամբոյին. նշեմ, որ հայ սամբիտները հնարավորինս ակտիվ պետք Է մասնակցեն սամբոյի միջազգային մրցումներին, ինչը ակտիվ խրախուսում Է ՖԻԱՍ-ը, ինչին նպաստում են նաեւ ԱՊՀ տարբեր երկրներում հաճախ անցկացվող սամբոյի միջազգային մրցումները»,-ասաց Ռուդմանը:
ՖԻԱՍ-ի նախագահ Վասիլի Շեստակովն ամեն տարի տարբեր մարզական միջոցառումների ժամանակ կազմակերպում Է սամբոյի հատուկ շնորհանդեսներ: Սամբոյի օլիմպիական գրանցման հեռանկարը գտնվում Է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում: Պատահական չԷ նաեւ, որ սամբոն ընդգրկվել Է օրերս Կազանում մեկնարկող 17-րդ ուսանողական խաղերի ծրագրում, ինչը նույնպես լուրջ առաջընթաց Է սամբոյի օլիմպիական ճանաչման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում