Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ դեսպանին
04/07/2013 18:05
Նմանատիպ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում