Նիդերլանդների ամենատարեց տղամարդու «տիտղոսը» կրող Սերոբ Միրզոյանը բոլորել է 107 ամյակը

Նիդերլանդների ամենատարեց տղամարդը’ հայազգի Սերոբ Միրզոյանը, դարձել է 107 տարեկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միրզոյանի մասին տեղեկություն կա նույնիսկ Վիքիպեդիայում’ Նիդերլանդների ամենատարեց մարդկանց ցուցակում: Նա ծննդյան տարեդարձը նշել է հուլիսի 1-ին: Սերոբ Միրզոյանը ծնվել է 1906 թվականին Դիարբեքիրում (Տիգրանակերտ):

Այստեղից ընտանիքը տեղափոխվել է Իրաք, իսկ 1996 թվականից էլ’ Նիդերլանդներ և հաստատվել Ամերսֆորթ քաղաքում: Ամենատարեց հոլանդացու «տիտղոստ» կրող Միրզոյանն իր 107-րդ ամյակը նշել է ընտանիքի հետ: Նրան շնորհավորելու է գնացել Ամերսֆորթի քաղաքապետ Լուկաս Բոլսիուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում